Հրդեհի կանխամտածված բռնկվելու հետ կապված կան լուրջ ապացույցներ. Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարար

Հունաստանի իշխանությունը անտառի հրդեհի կանխամտածված բռնկվելու հետ կապված կան լուրջ ապացույցներ,- այս մասին տեղեկացնում է հունական CNN-ը՝ Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարարի հայտարարության վրա հենվելով:

Նիկոս Կոստասի խոսքով, արբանյակային պատկերների ուսումնասիրման և ցամաքային ստուգման հետևանքով հետաքննությունը ձեռք է բերել մասշտաբային հրդեհը կանխամտաված կերպով բռնկելու բավականին շատ ապացույցներ: Նախարարը խուսափել է այլ մանրամասների մասին խոսելուց:

Հունաստանում հրդեհի հետևանքով զոհվել է 85 մարդ, ավելի քան հարյուրը մնում է հիվանդանոցում: