Հորդանանի արտգործնախարար. Մենք բոլորս պետք է բարձր և հստակ խոսենք այն աղետի մասին, որ Իսրայելի պատերազմը բերում է ոչ միայն Գազայի, այլև տարածաշրջանի համար, դա ինքնապաշտպանություն չէ
Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադիի խոսքով՝ Իսրայելը բացահայտ ագրեսիա է իրականացնում պաղեստինյան խաղաղ բնակչության դեմ։
Նրա խոսքով՝ Իսրայելը «պատերազմական հանցագործություն» է գործում՝ պաշարելով Գազայի հատվածը եւ դադարեցնելով սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարումը։ Ինչպես նշում է Այման Սաֆադին, դա նաև ցույց է տալիս, թե որքան են լարվել հարաբերությունները Իսրայելի և Հորդանանի միջև:
«Մենք բոլորս պետք է բարձրաձայն և հստակ խոսենք այն աղետի մասին, որը Իսրայելի պատերազմը հասցնում է ոչ միայն Գազայի, այլ ընդհանրապես տարածաշրջանի վրա: Սա ինքնապաշտպանություն չէ, այլ ագրեսիա է, որի զոհերն անմեղ պաղեստինցիներն են»,- ասել է Սաֆադին։