Հոնկոնգի բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 128-ի
Հոնկոնգի բարձրահարկ բնակելի շենքում տեղի ունեցած զանգվածային հրդեհի զոհերի թիվը հասել է 128-ի։
Հրդեհի հետևանքով վիրավորվել է 79 մարդ, իսկ տասնյակները դեռևս անհետ կորած են համարվում։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ հրշեջ ծառայությունը ստուգել է հրդեհային ազդանշանները և պարզել, որ դրանք արդյունավետ չեն աշխատում։
Դեպքի վայր է մոբիլիզացվել 391 հրշեջ մեքենա և 188 շտապօգնության մեքենա։
Գործողությանը մասնակցել է ավելի քան 2300 հրշեջ, որոնցից 12-ը վիրավորվել են։
Հրդեհի պատճառը դեռևս պարզված չէ։
Հրդեհը, որը կլանել էր ութ բնակելի շենքերից յոթը, «մեծ մասամբ մարվել է» տեղական ժամանակով մոտավորապես ժամը 10:18-ին։