Հոնկոնգի բարձրահարկ բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 65 մարդ, մինչև 300-ը համարվում են անհետ կորած, ըստ վերջին տեղեկությունների
Հոնկոնգի բարձրահարկ բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 65 մարդ, մինչև 300-ը համարվում են անհետ կորած, ըստ վերջին տեղեկությունների

Հոնկոնգում բազմահարկ բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 65 մարդ, մոտ 300 համարվում է անհետ կորած, իսկ 70-ը՝ վիրավորված։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»-ը։

Հոնկոնգի ոստիկանությունը հրդեհի բռնկման կապակցությամբ ձերբակալել է շինարարական ընկերության երկու տնօրենին և ինժեներ-խորհրդատուին։ Ընկերության գրասենյակում իրականացված խուզարկության ժամանակ առգրավվել են փաստաթղթեր, համակարգիչներ և բջջային հեռախոսներ։

«Մենք ունենք հիմք ենթադրելու, որ ընկերության պատասխանատու անձինք հանդես են եկել կոպիտ անզգուշությամբ, ինչը հանգեցրել է այս դեպքին և հրդեհի անկառավարելի տարածմանը», – հայտնել են ոստիկանությունում։

Փրկարար ծառայությունները հրդեհի դեմ պայքարել են մեկ օրից ավելի և փորձել են փրկել վերին հարկերում մնացած բնակիչներին։

Բնակելի համալիրը, որտեղ բռնկվել է հրդեհը, բաղկացած է ութ շենքից և ունի մոտ երկու հազար բնակարան։ Համալիրում ապրում էր շուրջ 4 600 մարդ։ Բնակարաններում ընթանում էին վերանորոգման աշխատանքներ, շենքերի ճակատները պատված էին բամբուկե խարիսխներով և կանաչ ցանցով։ Ենթադրվում է, որ հրդեհը սկզբում բռնկվել է հենց խարիսխների վրա։