Հոնգ Կոնգում հերթական բողոքի ցույցն ավարտվել է ոստիկանության և ցուցարարների միջև բախումներով
Հոնգ Կոնգում հերթական բողոքի ցույցն ավարտվել է ոստիկանության և ցուցարարների միջև բախումներով: Ցուցարարները հավաքվել են մետրոկայանում, որտեղ նախորդ ամիս ոստիկանությունը նրանց դեմ կիրառել էր ուժ: Ինչպես ասում են հանրահավաքի մասնակիցները, իրավապահների կողմից ուժի գերազանցման փաստերով մինչ այժմ ոչ ոք չի պատժվել:
Մետրոկայանում հավաքված ցուցարարները բախվել են ոստիկանությանը:
Ցուցարարների մի մասը փորձել է արգելափակել մետրոկայանի մուտքերը և հարակից փողոցները:
Հոնգ Կոնգում ավելի քան 10 օր է անցկացվում են բողոքի ցույցեր: Սկզբում ցուցարարները պահանջում էին չեղարկել արտահանձնման մասին վիճելի օրենքը, սակայն այժմ նրանք պահանջում են պատժել խաղաղ ցուցարարների դեմ ուժը գերազանցած ոստիկաններին և Հոնգ Կոնգի կառավարության հրաժարականը: