Հոկտեմբերի 6-7-ին նշվում է «Թբիլիսոբա 2018»-ը: Միջոցառումներ են նախատեսված Դեդա-Էնայի այգում, Ռիղեի այգում, Առաջին հանրապետության հրապարակում, Եվրոպայի հրապարակում, Մեյդանում և Լեղվթախևիում:
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ, երկու օրվա ընթացքում, Ռիղեի այգում անցկացվելու է գաստրոնոմիկ փառատոն, Ծաղիկների փառատոն – «Աշնան տոն», ներկայացված է լինելու կենդանի երաժշտություն, մանկական ժամանցային ծրագրեր: Հոկտեմբերի 7-ին անցկացվելու է նաև կրկեսային ներկայացում՝ «Ծաղրածուներն առանց սահմանների»:
Դեդա-Էնայի այգին այս օրերին 12:00-ից մինչև 18:00-ն հյուրընկալելու է սպորտային միջոցառումներ: Ներկայացված է լինելու սպորտային 10 մարզաձև:
Այսօր, հոկտեմբերի 6-ին, 12:00-ից մինչև 19:00-ն Մեյդանում անցկացվելու է «Մրգի փառատոն», նույն օրը բացվելու է իտալացի ճարտարապետ, Մշրալի (Չոր) կամրջի հեղինակ Ջովանի Սկուդիերի անվան փողո է բացվելու Դեդա-Էնայի հարակից տարածքում: