«Թբիլիսոբա» տոնի հետ կապված սահմանափակվելու է ավտոտրանսպորտի երթևեկությունը
«Թբիլիսոբա» տոնի հետ կապված սահմանափակվելու է ավտոտրանսպորտի երթևեկությունը

Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի տեղեկությամբ, «Թբիլիսոբայի» տոնին նախատեսված միջոցառումների հետ կապված, այսօր սահմանափակվելու է ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Մասնավորապես, առավոտյան 05:00-ից ավտոտրանսպորտի երթևեկությունն արգելվելու է Եվրոպայի հրապարակում և Մետեխիի կամրջի վրա, Աբանոթուբանիից Գորգասալիի հրապարակի ուղղությամբ: Երթևեկությունը հնարավոր կլինի Թումանյանի փողոցից՝ Կոտե Ափխազիի փողոցն անցնելով:

21:00-ից արգելքը տարածվելու է նաև Հանրապետության հրապարակի վրա: Ռուսթավելու պողոտայում ավտոմեքենաների հոսքը կտեղաշարժվի Գիտությունների ակադեմիայի ուղղությամբ, Էլբաքիձեի և Կոստավայի փողոցներն անցնելով:

Երթևեկությունը սահմանափակվելու է Ախվլեդիանիի հրապարակում և դրա հարակից տարածքում, իսկ ամբողջովին փակվելու է Բարաթաշվիլու կամրջի ձախ պանդուսը:

 

Թողնել մեկնաբանություն