Հոկտեմբերի 4-ի ընտրություններին գրանցվելու համար ԿԸՀ է դիմել 17 կուսակցություն, որոնցից 14-ն արդեն գրանցվել են
Հոկտեմբերի 4-ի ընտրություններին գրանցվելու համար ԿԸՀ է դիմել 17 կուսակցություն, որոնցից 14-ն արդեն գրանցվել են

2025 թվականի հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցվելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով է դիմել 17 ընտրական սուբյեկտ։ Դրանցից 14-ը արդեն գրանցվել են, իսկ երեքը քննարկվում են։

Ընտրությունների համար արդեն գրանցվել են հետևյալ կուսակցությունները՝ «Վրացական երազանք», «Հզոր Վրաստան – Լելո», «Գախարիան Վրաստանի համար», «Գիրչի», «Վրաստանի հայրենասերների դաշինք», «Պահպանողականներ Վրաստանի համար», «Հայրենիք, լեզու, հավատք», «Ժողովրդական կառավարություն», «Վրաստան», «Ձախ դաշինք», «Վրացական միասնություն», «Կանաչների կուսակցություն», «Մեր միասնական Վրաստանը», «Ազատ Վրաստան»։

ԿԸՀ կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ երեք կուսակցությունների գրանցման հարցը դեռևս քննարկվում է։ Դրանք են՝ «Երրորդ ուղի», «Վրաստանի միասնության և զարգացման կուսակցություն», «Դեմոկրատների դաշինք»։