Հոկտեմբերի 26-ի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը 3 508 294 է
Ընտրական վարչությունն ավարտել է ընտրողների միասնական ցուցակի աշխատանքները։ Հոկտեմբերի 26-ի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը 3 508 294 է։ Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ ընտրություններին կմասնակցի 3 113 747 ընտրող։
«Այս տարի ընտրություններին առաջին անգամ մասնակցելու հնարավորություն ունի 135 հազար 922 երիտասարդ։
Ընտրական վարչություն փոխադրվող տուփի խնդրանքով դիմել է 64 238 ընտրող։
Այլ պետությունում ստեղծված ընտրական տեղամասերի հատուկ ցուցակներում ընտրողների թիվը 95 910 է։ Ընտրողներին կսպասարկեն ընդհանուր առմամբ 3 111 ընտրատեղամասեր։
Վրաստանում բացվել է 3 044 ընտրատեղամաս, այդ թվում՝ բացառիկ դեպքերում ստեղծված 13 ընտրատեղամաս, որից 12-ը՝ քրեակատարողական հիմնարկներում, իսկ մեկը՝ հոգեբուժարանում։ Ինչ վերաբերում է արտերկրում ստեղծված տեղամասերին, ապա 42 երկրի 53 քաղաքներում ստեղծվել է 67 ընտրական տեղամաս։ Ընտրությունների օրը հայտարարելուց մինչ օրս ընտրողները ԿԸՀ կայքում և բջջային հավելվածում ընտրողների միասնական ցուցակի տվյալները ստուգել են 1 311 773 անգամ, արագ վճարման մեքենաների միջոցով՝ 29 277 անգամ։
Այն բանից հետո, երբ ընտրական վարչությունը ստացել է ցուցակները բոլոր համապատասխան գերատեսչություններից, նշված տվյալները մշակվել են և կատարվել դրանց բաժանումն ըստ ընտրատարածքների և տեղամասերի։ Ընտրողների միասնական թարմացված ցուցակը ներկայումս հասանելի է բոլորին ԿԸՀ պաշտոնական կայքում։
Կարևոր է նաև նշել, որ ընտրացուցակների հանրային տեղեկատվության տարբերակը հասանելի է գրանցված կուսակցություններին և ընտրական օրենսդրությամբ սահմանված դիտորդական կազմակերպություններին։ Ցուցակի հրապարակային տարբերակին ընտրողները կարող են ծանոթանալ անմիջապես ընտրատեղամասերում։
Ընտրական տարում ընտրողների միասնական ցուցակը ընտրական վարչությունից տարբեր ժամանակներում պահանջել են 4 կուսակցություններ և երկու հասարակական կազմակերպություններ։
Ինչպես հայտնի է հանրությանը, ընտրողների միասնական ցուցակի ձեւավորումն իրականացվում է տարբեր գերատեսչությունների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր վարչական մարմիններին այս գործընթացում սերտ համագործակցության և համակարգման համար։ Նաև շնորհակալություն ենք հայտնում ընտրողներին ակտիվության համար»,- ասվում է տեղեկատվության մեջ։