Վրաստնում հոկտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 27-ի առավոտյան սպասվում է ցուրտ և խոնավ օդային հոսանքների ներթափանցում, անձրև և ամպրոպ, որոշ վայրերում ուժեղ:
Ինչպես Միջավայրի ազգային գործակալությունը հայտնել է Առաջին ալիքին, հոկտեմբերի 26-27-ին կանխատեսվում է օդի ջերմաստիճանի զգալի նվազում, բարձրալեռ շրջաններում ձյուն, քամի, իսկ ծովում՝ 4-5 բալ փոթորիկ:
Գործակալությունը հայտարարում է, որ սպասվող ուժեղ տեղումները հնարավոր է դառնան Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալիորեն ավելացման պատճառ: