Տեղի է ունեցել առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը հոկեյում կանանց միջև, որտեղ միմյանց են հանդիպել Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆինլանդիայի հավաքականները: Հանդիպումը ընթացել է ամերիկուհիների զգալի առավելությամբ և ավարտվել 5:0 հաշվով: Երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը սկսվելու է Թբիլիսիի ժամանակով ժամը 16:10-ին, միմյանց հանդիպելու են Ռուսաստանի օլիմպիական աթլետները և Կանադան:
Ինչ վերաբերում է եզրափակիչ հանդիպմանը, ապա այն տեղի է ունենալու փետրվարի 22-ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 08:10-ին:
Օլիմպիադայի ռեպորտաժները հնարավոր է դիտել հետևյալ հղումներով – Առաջին ալիք / Երկրորդ ալիք (միայն Վրաստանի տարածքում):
Հեղինակ -
Edgar Barsegyan