Հոկեյ - Վրաստանի հավաքականը պարտության է մատնել Իսլանդիային
Հոկեյ - Վրաստանի հավաքականը պարտության է մատնել Իսլանդիային

Վրաստանի հոկեյի ազգային հավաքականը B դիվիզյոնում Իսլանդիայի հավաքականին պարտության է մատնել 6:3 հաշվով:

Ռոլանդ Սվանիձեի ղեկավարած թիմը խաղի ընթացքում պարտվում էր 0:3 հաշվով, սակայն վրաց հոկեյիստներին հաջողվեց փոխել խաղաոճը և ձեռք բերել հաղթանակ:

Վրաստանի հավաքականից աչքի են ընկել հետևյալ հոկեյիստները.

Կոզյուլինը, Ժուժունաշվիլին, Օբոլգոգիանը, Կուրբատովը և Վասիլչենկոն: