Հնդկաստանում ոստիկանների և ցուցարարների միջև բախման արդյունքում զոհվել է 9 մարդ: NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ, Տամիլնադի նահանգում իրավապահները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ:
Ցուցարարները հանդես են գալիս, նավահանգստային Տուտիկորին քաղաքի պղնձի վերամշակաման գործարանի աշխատանքի դեմ: Ցույցին մասնակցել է 20 հազար մարդ: Տեղական բնակչությունը գտնում է, որ գործարանը աղտոտում է քաղաքը և նրանք արդեն մի քանի ամիս է իշխանություններից պահանջում են, գործարանի աշխատանքի դադարեցում:
Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր, շուռ են տվել մեքենաներ և կոտրել խանութների ապակիները: Ի պատասխան դրա ոստիկանները կրակ են բացել: Ինչպես ասել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները, ոստիկանները այլընտրանք չեն ունեցել:
Հեղինակ -
Edgar Barsegyan