Հնդկաստանում մուսոնական անձրևի հետևանքով զոհերի թիվը հասնում է 58-ի

Հնդկաստանի Ութար-Պրադեշ նահանգում մուսոնական անձրևի հետևանքով զոհերի թիվը հասնում է 58-ի: Տուժել է առնվազն 53 մարդ: Աղետը 6 բնակավայրում վնասել է տներ, պոկել տանիքները: Պոկված են ծառները և ընկած՝ էլեկտրափոխանցող սյուները, որը դարձել է քաղաքացիների մահվան պատճառ:

Տեղի իշխանությունը կարգադրել է տուժածներին հատկացնել ֆինանսական օգնություն:

Ութար-Պրադեշ նահանգում այս պահի դրությամբ ընթանում է փրկարարական գործողություն: