Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 9 միլիոնը
Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 9 միլիոնը

Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 9 միլիոնը: Տեղեկությունը տարածում է «Գարդիանը»:

Երկրի առողջապահության նախարարության փոխանցմամբ, վերջին 24 ժամում երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 45 882 նոր դեպք:

Ընդհանուր, Հնդկաստանում համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուս է ախտորոշվել 9 004 365 մարդու մոտ, մահացել է 132 162 վարակակիր:

Հնդկաստանն ԱՄՆ-ից հետո երկրորդ երկիրն է, որտեղ կորոնավիրուսի ավելի քան 9 միլիոն դեպք է արձանագրվել:

Մասնագետները բնակչությանն զգուշացնում են, որ Հնդկաստանում նոյեմբերին նախատեսված տոնակատարության պատճառով վարակի տարածման տեմպը հնարավոր է, կրկին ավելանա: