Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 42 մարդ
Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 42 մարդ

Առնվազն 42 մարդ է զոհվել Հնդկաստանի Հիմալայներում ջրհեղեղների հետևանքով, գրում է «Reuters»-ը։

ԶԼՄ-ների տվյալներով՝ մոտ 150 մարդ համարվում է անհետ կորած։

Աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։

Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը հայտնել է, որ հորդառատ անձրևների պատճառով սառցադաշտային լիճը վարարել է և աղետալի ջրհեղեղ առաջացրել:

Ինչպես գրում են լրատվամիջոցները, սա տարածաշրջանի ամենամեծ աղետն է վերջին 50 տարվա ընթացքում։