Առնվազն 42 մարդ է զոհվել Հնդկաստանի Հիմալայներում ջրհեղեղների հետևանքով, գրում է «Reuters»-ը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ մոտ 150 մարդ համարվում է անհետ կորած։
Աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։
Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը հայտնել է, որ հորդառատ անձրևների պատճառով սառցադաշտային լիճը վարարել է և աղետալի ջրհեղեղ առաջացրել:
Ինչպես գրում են լրատվամիջոցները, սա տարածաշրջանի ամենամեծ աղետն է վերջին 50 տարվա ընթացքում։