Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով ութ մարդ է զոհվել
Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով ութ մարդ է զոհվել

Հնդկաստանի կենտրոնական հատվածում տեղի ունեցած գնացքների բախման հետևանքով ութ մարդ է զոհվել։

«Reuters»-ի հաղորդմամբ՝ ուղևորափոխադրող և բեռնատար գնացքները բախվել են Հնդկաստանի կենտրոնական Չհաթիսգարխ նահանգում։ Միջադեպի հետևանքով մի քանի վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց։

Ըստ լրատվամիջոցների՝ բախման պահին բեռնատար գնացքը կանգնած է եղել, երբ ուղևորային գնացքն այն բախվել է հետևի կողմից՝ ինչի հետևանքով ուղևորատար գնացքի առաջին մի քանի վագոնները վնասվել են։

Տեղի ունեցածի կապակցությամբ սկսվել է հետաքննություն։

«Reuters»-ը նշում է, որ Հնդկաստանի երկաթուղային ցանցը չորրորդն է աշխարհում իր ծավալով, իսկ երկաթուղային վթարները երկրում հազվադեպ չեն։