Հնդկաստանում անչափահասի բռնաբարության և սպանության ֆոնին սկսված ակցիաները վերածվել են բռնությունների. ցուցարարները վնասել են ոստիկանական մեքենաներ, փակել ճանապարհներ և երկաթգծեր

15:59, 10.07.2026

Հնդկաստանի արևելյան մասում՝ Արևմտյան Բենգալիա նահանգում, 12-ամյա աղջկա բռնաբարության և սպանության ֆոնին սկսված բողոքի ակցիաները վերածվել են բռնությունների։ Տեղեկությունը տարածում է «Սքայ Նյուզ»-ը (Sky News)։

Անչափահասը համարվում էր անհետ կորած, իսկ ավելի ուշ նրա դիակը հայտնաբերվել է լճում, ինչը հանրային վրդովմունք է առաջացրել։

Բարուիպուր քաղաքում կայացած ցույցի ժամանակ ակցիայի մասնակիցները պահանջում էին արդարության վերականգնում մահացած աղջկա համար։ Բողոքի ցույցի ընթացքում մարդիկ ինքնադատաստանի են ենթարկել և սպանել մի 26-ամյա տղամարդու։ Ավելի ուշ իրավապահները հայտարարել են, որ սպանվածը կապ չի ունեցել հանցագործության հետ։

Բացի այդ, ոստիկանությունը կրակել է գործով գլխավոր կասկածյալներից մեկի վրա։ Պաշտոնական անձանց փոխանցմամբ՝ հանցագործության վայրի զննության ժամանակ նա փորձել է խլել ոստիկանի զենքը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բռնի բողոքի ակցիաների ընթացքում վնասվել են ոստիկանական մեքենաներ, ինչպես նաև փակվել են ճանապարհներ և երկաթգծեր։

Նմանատիպ