Հնդկաստանի բանակը Պակիստանի հարվածները անվանել է «հստակ էսկալացիա»

10:10, 10.05.2025

 

Հնդկաստանի բանակը Պակիստանի հարվածները որակել է որպես «հստակ էսկալացիա»։ Ինչպես նշվում է Հնդկաստանի զինված ուժերի հայտարարությունում, Պակիստանի այս «էսկալացիան» շարունակվում է Հնդկաստանի արևմտյան սահմանների երկայնքով՝ անօդաչու թռչող սարքերի և այլ մարտական միջոցների օգտագործմամբ։

Նրանց տվյալներով՝ Պենջաբ նահանգում արձանագրվել է բազմաթիվ դրոնների ակտիվություն։

«Թշնամու դրոնները անմիջապես հայտնաբերվել և ոչնչացվել են մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից։ Պակիստանի կոպիտ փորձերը խախտելու Հնդկաստանի ինքնիշխանությունը և սպառնալիք ստեղծելու քաղաքացիական անձանց համար անընդունելի են։ Հնդկաստանը կկասեցնի թշնամու ծրագրերը», – ասված է բանակի՝ սոցիալական ցանցերում տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Պակիստանի զինված ուժերն ավելի վաղ հայտարարել էին Հնդկաստանի դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին՝ նշելով, որ իրականացնում են պատասխան հարվածներ, այն բանից հետո, երբ Իսլամաբադը մեղադրեց Դելիին իր երեք ավիաբազաների ռմբակոծման մեջ։

Նմանատիպ