Հնդկաստանի Ազգային բանկը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մեղադրել է Հնդկաստանին ռուսական նավթային էմբարգոն խախտելու մեջ
ԱՄՆ-ը մեղադրել է Հնդկաստանին ռուսական նավթային էմբարգոն խախտելու մեջ։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի Ազգային բանկի փոխղեկավարը։
Նա ասել է, որ ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել, որ Հնդկաստանի դրոշով նավարկվող նավը, իբր, օգտագործվել է ռուսական նավթամթերքները Նյու Յորք արտահանելու համար՝ շրջանցելով պատժամիջոցները։
Նրա տեղեկություններով՝ հնդկական նավը բաց ծովում հանդիպել է ռուսական լցանավին, որտեղ տեղափոխվել է ռուսական նավթը, այնուհետև այն տեղափոխվել Գուջարաթ նավահանգիստ, որտեղ վերամշակվել է ռուսական նավթը, այնուհետ նույնը բերել Նյու Յորք։
Մաղա Չինոսանը չի նշել հնդկական նավի և միջադեպի այլ մանրամասներ:
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և Եվրամիությունը արգելք դրեցին ռուսական նավթի ներկրման վրա, Հնդկաստանը դարձավ ռուսական «սև ոսկու» խոշորագույն արտահանողը, Հնդկաստանը ռուսական նավթը գնում էր ցածր գնով, իսկ հունիսին Հնդկաստանին մեղադրանքներ հնչեցին, որ այս երկիրը խախտում է Էմբարգոն և օգտագործելով ռուսական նավթը վերամշակումից հետո իր արտադրանքը վաճառում է Եվրամիությունում և ԱՄՆ-ում։