Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով, ենթադրաբար, զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք, հայտնել է տեղական ոստիկանությունը։

16:32, 12.06.2025

Տեղական ոստիկանության տվյալներով՝ Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով, ենթադրաբար, զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք։

Ավելի վաղ հաղորդվել էր առնվազն 100 մահվան մասին։

Air India-ի ինքնաթիռը, որը տեղափոխում էր 242 մարդ, Հնդկաստանի արևմտյան քաղաքի օդանավակայանից թռիչքից մի քանի րոպե անց բախվել է բնակելի թաղամասի հետ։

Ինքնաթիռը թռչում էր դեպի Լոնդոնի Գատվիկ օդանավակայան։ Շենքը, որին բախվել է ինքնաթիռը, բժիշկների համար նախատեսված հանրակացարան է։ Զոհերի թվում են բժշկական քոլեջի ուսանողներ, որոնք բնակվում են հանրակացարանում։ Դեպքի վայրում որոնողական-փրկարարական աշխատանքներ են ընթանում։

Ինքնաթիռի ուղևորների թվում են 217 մեծահասակ և 13 երեխա, այդ թվում՝ երկու նորածին։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել են 169 հնդիկ և 53 բրիտանացի քաղաքացիներ։ Ուղևորների թվում են նաև մեկ կանադացի և յոթ պորտուգալացի։

Վթարի ենթարկված ինքնաթիռը Boeing 787-8 Dreamliner է։

Բրիտանական իշխանությունները հայտնում են, որ համագործակցում են հնդկական իշխանությունների հետ՝ ինքնաթիռի վթարի հանգամանքները պարզելու և տուժածներին օգնելու համար։

Նմանատիպ