Հնարավոր է ԱՄՆ-ը Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանից զենգ գնելու համար
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահների ՝ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից առաջ Միացյալ Նահանգները հնարավոր է պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ ՝ Ռուսաստանից զենք գնելու համար:
«Եթե Թուրքիան չի հրաժարվի Ռուսաստանից «էս-400» համակարգերը գնելուց, հավանաբար Անկարայի դեմ կսահմանվեն պատժամիջոցներ»,- այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական՝ Ռոբերտ Օբրայանը: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ում ռուսական զենքի տեղ չկա:
Հիշեցնենք, ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը: