Հիվանդությունների վերահսկման կենտրոնը մինչև շաբաթվա վերջ կվճարի «Աստրազենեկայի» առաջին չափաբաժինների համար, որը գնում ենք «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի միջոցով. Թամար Գաբունիա
Հիվանդությունների վերահսկման կենտրոնը մինչև շաբաթվա վերջ կվճարի «Աստրազենեկայի» առաջին չափաբաժինների համար, որը գնում ենք «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի միջոցով. Թամար Գաբունիա

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ, Հիվանդությունների վերահսկման կենտրոնը մինչև շաբաթվա վերջ կվճարի «Աստրազենեկայի» առաջին չափաբաժիների համար, որոնք աստիճանաբար կներմուծվեն երկիր:

Նրա պարզաբանմամբ, Վրաստանը «Աստրազենեկայի» պատվաստանյութը գնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով:

«Աստրազենեկայի» համար վճարման փուլն արդեն եկել է: Մենք «Աստրազենեկայի» պատվաստանյութը գնում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով: ՅՈՒՆԻՍԵՖ-ի մատակարարման մեխանիզմն արդեն փորձված է, Հիվանդությունների վերահսկման կենտրոնը մինչև շաբաթվա վերջ կվճարի առաջին չափաբաժինների համար, որոնք աստիճանաբար կներմուծվեն: Առաքման ժամանակացույցը հետագայում կճշտվի, քանի որ մենք դեռ աշխատում ենք «Կոբաքսի» հետ», – հայտարարել է Թամար Գաբունիան:

Գաբունիան կարծում է, որ առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում երկիրը կստանա «Աստրազենեկայի» առաջին չափաբաժինները:

Ոչինչ չի խանգարում մեզ ներմուծել «Աստրազենեկայի» պատվաստանյութը, առաջին դեղաչափերը պետք է ներմուծվեն առաջիկա երկու-երեք շաբաթների ընթացքում: Այս շաբաթ մենք ավարտելու ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ին գումարի փոխանցումը ՝ Աստրազենեկայի առաջին չափաբաժինները մատակարարելու համար, որոնք կմտնեն «Կովաքս» հարթակի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեխանիզմի միջոցով», – հավելեց Թամար Գաբունիան: