Հիվանդ Սաակաշվիլիի վիճակը մշտական հսկողության տակ է, այսօրվա դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում. Թիվ 18 հաստատության բժիշկ
Պացիենտ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակն այս փուլում կայուն է, հիմնական կենսական տվյալները՝ նորմայի սահմաններում,- այս մասին հայտարարել է բժշկական բաժանմունքի, թիվ 18 մեղադրյալների/դատապարտյալների բուժհաստատության բժշկական մասի բաժանմունքի բժիշկ, Սանդրո Մաթեշվիլին։
Ինչպես նա նշել է, հիվանդ Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է թիվ 18 բուժհաստատության բուժանձնակազմի մշտական հսկողության ներքո։
«Երեկ հաստատությունում էր Ժողովրդական պաշտպանի ստեղծած խումբը, նրանց ներկայությամբ հետազոտվեց հիվանդի բժշկական քարտը, ինչպես նաև ներկայացվեցին լաբորատոր վերջին տվյալները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիվանդը վերջին երեք օրվա ընթացքում դեղորայք չի ընդունել, նշվել են լաբորատոր տվյալների փոփոխություններ։ Երեկ հիվանդը ստացել է բոլոր նշանակված դեղորայքները, և հետևաբար լաբորատոր տվյալները բարելավվել են, այդ թվում՝ կալիումի մակարդակը, որը մոտ է եղել նորմային»,- ասել է բժիշկը։
Նրա խոսքով՝ այսօր հիվանդը շարունակում է ընդունել բոլոր նշանակված դեղամիջոցները։
«Նրա վիճակն այս փուլում կայուն է։ Հիմնական կենսական տվյալները, ինչպիսիք են զարկերակը, ճնշումը, հագեցվածությունը, արյան գլյուկոզայի մակարդակը նորմայի սահմաններում են: Հիվանդ Սաակաշվիլիի վիճակը մշտական հսկողության տակ է, այսօրվա դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ուզում եմ պարզաբանել նաև, որ թիվ 18 հաստատությունում մշտապես իրականացվում է հացադուլ հայտարարած հիվանդների բուժումը և նրանց հետագա վերականգնումը։ Տարբեր ժամանակներում՝ 2019 թվականից մինչ օրս, տարբեր քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է հացադուլի 2 237 դեպք, այդ հիվանդների մի զգալի մասը դադարեցրել է հացադուլը և անցել վերականգնողական փուլ պատժակատարողական հաստատությունում: Հետհացադուլային հետևանքներ ապրածներից ոմանք տեղափոխվել են թիվ 18հիմնարկ, որտեղ հետագա վերականգնողական փուլ են անցել»,- ասել է բժիշկը։
Նրա խոսքով, թիվ 18 հաստատությունն ունի հացադուլ հայտարարած հիվանդների կառավարման, ինչպես նաև նրանց հետագա վերականգնման մեծ փորձ:
«Ուզում եմ ճշտել մեկ մանրամասնություն, որը հնչել է բժիշկ Գիորգի Գրիգոլիայի հայտարարության մեջ, որ հիմնարկի անձնակազմը տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոցից։ Ուզում եմ պարզաբանել, որ այդ աշխատակիցները մեզ հետ աշխատում են պայմանագրային հիմունքներով և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ են։ Թիվ 18 հաստատությունն ունի բոլոր ռեսուրսները, համապատասխան ենթակառուցվածք, սարքավորումներ և սերտիֆիկացված, որակավորված անձնակազմ հացադուլավոր հիվանդներին բուժելու, ինչպես նաև հացադուլից վերականգնումը ապահովելու համար»,- նշել է բժիշկը։