Հիսուս Քրիստոսի Սուրբծննդյան տոնը Վրաստանում նշում են հազարավոր հավատացյալներ
Հիսուս Քրիստոսի Սուրբծննդյան տոնը Վրաստանում նշում են հազարավոր հավատացյալներ

Հազարավոր հավատացյալներ տոնում են ամենակարևոր քրիստոնեական տոներից մեկը՝ Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Քրիստոսի ծնունդն են դիմավորելու այն եկեղեցու ներկայացուցիչները, որոնք այս տոնը նշում են գրիգորյանական օրացույցով:

Կաթոլիկների և բողոքականների հետ միասին, Սուրբ Ծնունդը այսօր տոնում է 15 ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցիներից 11-ը:

Քրիսոսի Սուրբ Ծննունդը այսօր տոնում է Ավետարանական-լյութերանական եկեղեցին: Եկեղեցու պաստորն անցկացրել է տոնական պատարագ:

Իսկ քրիստոնյա-ադվենտիստները Սուրբ Ծնունդը որևէ կոնկրետ օր չեն նշում, սակայն այսօր միևնույն է տոնել են Սուրբ Ծնունդը:

Դեկտեմբերի 25-ն է նշում «Փրկության բանակ»-ը: Վրաստանը այն 128 երկրներից մեկն է, որտեղ գործում է այս քրիստոնեական եկեղեցին և միջազգային բարեգործական կազմակերպությունը:

Սուրբծննդյան գիշերը Բաթումիի Երրորդության բողոքականների եկեղեցում տարվա ընթացքում ամենաբազմամարդն է: Բողոքական եկեղեցին այստեղ գործում է 1995 թվականից և Սուրբ Ծննդյանը պատրաստվում են առանձնահատուկ կերպով:

Երգեցողությամբ, աղոթքով և քարոզով են դիմավորել Քրիստոսի Ծնունդը Վրաստանի Ավետարանական քրիստոնյա-բապտիստները:

Քրիստոնեական համայնքներում ասորական-քաղկեդոնական կաթոլիկ եկեղեցին Սուրբ Ծնունդը սկսել է արամեական լեզվով:

Այսօր տարբեր համայնքների ներկայացուցիչները միաձայն նշում են, որ Քրիստոսի Սուրբ Ծնունդը միլիանավոր մարդկանց ողջ աշխարհում միավորում է սիրո և բարության շուրջ: