Հինգերրորդ դասարանից բարձր բոլոր աշակերտների համար շնչադիմակ կրելն դառնում է պարտադիր
Հինգերրորդ դասարանից բարձր բոլոր աշակերտների համար շնչադիմակ կրելն դառնում է պարտադիր

Հինգերրորդ դասարանից բարձր բոլոր աշակերտների համար շնչադիմակ կրելն դառնում է պարտադիր, – այս մասին Համակարգող խորհրդի նիստից հետո, հայտարարել է Վրաստանի կրթության նախարար, Միխեիլ Չխենկելին:

Նախարարի խոսքով, Համակարգող խորհուրդը այդ որոշումը կայացրել է գոյություն ունեցող դրական դինամիկան պահպանելու նպատակով:

Միևնույն ժամանակ, ըստ Միխեիլ Չխենկելիի, դպրոցներում բարեկարգվել են ենթակառուցվածքները, ներառյալ սանհանգույցների հարցը, բարելավվել են և կա լիարժեք պատրաստակամություն ուսումնական գործընթացը վերսկսելու փետրվարի 15-ին:

«Ինչպես գիտեք, փետրվարի 15-ին ուսումնական գործընթացը կվերսկսվի Թբիլիսիի, Քութայիսիի և Ռուսթավիի դպրոցներում: Ըստ այդմ, մենք որոշեցինք, որ բոլոր դպրոցներում, հինգերրորդ դասարանից բարձր աշակերտների համար անհրաժեշտ կլինի շնչադիմակի պարտադիր կրելը: Ինչ վերաբերում է մանրամասն հրահանգներին, ապա այն այսօր կուղարկվի դպրոցներին, և բոլոր դպրոցները կկապվեն ծնողների հետ: Այն կսկսվի արդեն վաղը: Ամեն ինչ արվում է, որպեսզի պահպանենք դրական դինամիկան: Դա լավ նորություն է, բայց այն պետք է պահպանել: Ինչպես գիտեք, բացի Թբիլիսիից, Ռուսթավիից և Քութայիսիից, բոլոր քաղաքներում արդեն վերսկսվել է ուսումնական գործընթացը: Գործընթացը խաղաղ է և պետք է պահպանել: Երկուշաբթի օրը դրան կավելանան Քութայիսին, Թբիլիսին և Ռուսթավին: Դասավանդման գործընթացը կշարունակվի դասասենյակներում և այստեղ գլխավորը մեր երեխաների առողջությունն է: Բոլոր դպրոցները լիովին պատրաստ են, բոլոր խնդիրները, ներառյալ ենթակառուցվածքները շտկվել են, այդ թվում նաև սանհանգույցի խնդիրները, և բժշկական արձանագրության բոլոր մասերը խստորեն պահպանվելու են: Դպրոցը պետք է լինի, կա և կլինի անվտանգ տեղ բոլորի համար», – հայտարարել է Միխեիլ Չխենկելին: