Հին Թբիլիսիում, Ցուրտավելի 3 հասցեում եռահարկ տուն է փլուզվել։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։
Ինչպես հայտնի է, հասցեում գրանցված է հինգ ընտանիք, սակայն ավերման պահին տանը ոչ ոք չի եղել։ Վթարի վայրում են գտնվում իրավապահները, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության և գամգեոբայի ներկայացուցիչներ։
Բացի այդ, ինչպես տեղից հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, վարչակազմն առաջարկել է բնակիչներին տեղափոխել հյուրանոց, սակայն նրանք ասել են, որ մնալու են իրենց հարազատների մոտ։