Հիմնադրամի գումարներով Պաատա Բուրճուլաձեի և իր կնոջ ճանապարհորդությունների ծախսերը մարելու վերաբերյալ հարցերին չենք ստացել ամփոփիչ պատասխաններ. Դատախազ
Դատախազ Մայա Ջվարշեիշվիլիի խոսքերով, Պաատա Բուրճուլաձեին հարցաքննելուց հետո հետաքննության հետաքրքրությունները մասնակիորեն բավարարվել են:
Նրա հայտարարությամբ, հետաքննությունը որոշ հարցերի շուրջ չի ստացել բավարար պատասխաններ:
«Մի քանի հարցի շուրջ մենք չենք ստացել բավարար պատասխաններ, օրինակ երբ Պաատա Բուրճուլաձեն գտնվում էր Թբիլիսիում նա վարձում էր բարձրակարգ հյուրանոցներ, ինչպես նաև իր և կնոջ ճանապարհորդությունների ծախսերը մարվում էին հիմնադրամի գումարներով, հենց այս հարցերի վերաբերյալ մենք պատասխաններ չենք ստացել»,- ասել է Մայա Ջվարշեիշվիլին:
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ հարցաքննությունը անց է կացվել կորեկտ և գործուն միջավայրում:
Դատախազի խոսքերով հարցաքննության ժամանակ, «Իավնանա» հիմնադրամի հիմնադիր Պաատա Բուրճուլաձեին կուսակցությանը գումարներ փոխանցելու վերաբերյալ հարցեր չեն առաջադրվել:
Նա նշել է, որ հետաքննության հետաքրքրություններից ելնելով, առաջադրվել են հիմնադրամի գործունեության հետ կապված հարցեր:
Հարցին, արդյոք հարկավոր կլինի Պաատա Բուրճուլաձեին հարցաքննել ևս մեկ անգամ, դատախազը նշել է ,որ Բուրճուլաձեն պատրաստակամություն է հայտնել համագործակցել հետաքննության հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan