Հիմք ունենք հայտարարելու, որ մեր ջանքերը արդարացվեցին և մոտ օրերս մեր հայրենակցին կհուղարկավորենք բոլորս միասին. Գիորգի Կվիրիկաշվիլի
Վեռջին օրերի և ժամերի ընթացքում ստացված տեղեկության համաձայն, հիմք ունենք հայտարարելու, որ մեր ջանքերը արդարացվեցին և մոտ օրերս մեր հայրենակցին կհուղարկավորենք բոլորս միասին,-այս հայտարարությունը հրապարակվել է Վրաստանի վարչապետի ֆեյսբուքի էջին:
Գիորգի Կվիրիկաշվիլին արձագանքել է Արչիլ Տատունաշվիլիի վերահուղարկավորման հարցին:
Ինչպես գրել է վարչապետը, Վրաստանի իշխանությունները անում են հնարավորինս Տատունաշվիլիի դին տեղափոխելու համար:
«Մեր երկիրը իր պատմության ընթացքում տարել է բազմաթիվ դժբախտություններ: Մի քանի օր առաջ մենք կրկին կանգնեցինք մեծ դժբախտության առջև: Հնարավորություն չունենք մեր հայրենակցին հուղարկավորել ինչպես կարգն է: Միևնույն ժամանակ մեր երկու քաղաքացիները կրկին գտնվում են գերիության տակ:
Իհարկե մեր բնակչությունը վրդովված է միջադեպով, սակայն Վրաստանի իշխանությունները անում են հնարավորինս, Արչիլ Տատունաշվիլիի դին կարճ ժամկետում հայրենիք վերադառձնելու համար: Մեր բոլոր ընկերները և ողջ միջազգային համադաշնությունը կանգնած է մեր կողքին:
Այժմ եկել է այն պահը, որ պետք է հզոր կանգնած լինենք, պետք է մեր եղբորը հանձնենք հողին ինչպես կարգն է, որից հետո պետք է շարունակենք մեր երկրի կառուցումը»,-ասված է վարչապետի հայտարարության մեջ:
Գիորգի Կվիրիկաշվիլին համոզված է, որ փշալարերից այնկողմ կան մարդիկ, որոնք անտարբեր չեն այն պատմության նկատմամբ, որը հաշվում է դարեր:
Հեղինակ -
Edgar Barsegyan