Հիլարի Քլինթոնը, Մադլեն Օլբրայթը և Քոլին Փաուելը մասնակցելու են CBS-ի սերիալում
Ամերիկայի միացյալ նահանգների երեք նախկին պետական քարտուղարներ, Հիլարի Քլինթոնը, Մադլեն Օլբրայթը և Քոլին Փաուելը մասնակցելու են CBS-ի Madam Secretary սերիալում:
Տեղեկությունն այս մասին տարածում է Fox News-ը:
Քաղաքական գործիչները հայտնվելու են սերիալի հինգերորդ սեզոնում, որը եթեր կհեռարձակվի հոկտեմբերի 7-ին:
CBS-ի ամենավարկանիշային և հանրահռչակ սերիալը պատմում է ԱՄՆ-ի պետական քարտուղարի պատմության մասին: