Հիլարի Քլինթոնը չի բացառում քվեարկությունը 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին
Հիլարի Քլինթոնը չի բացառում քվեարկությունը 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին

Հիլարի Քլինթոնը չի բացառում քվեարկությունը 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին:

«Բի Բի Սիին» տված հարցազրույցում ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը հայտարարել է, որ իր շրջապատից կոչ են անում ներգրավվել  2020 թվականի նախագահական մարաթոնին:

«Ինչպես ասում են, երբեք մի ասա երբեք: Միշտ մտածել եմ, թե ինչպիսի նախագահ կլինեի, եթե 2016-ին հաղթեի Թրամփին: Ի՞նչ կանեի այլ կերպ և ինչ կբերեր այդ ամենը իմ երկրին և աշխարհին»,- հայտարարել է Քլինթոնը, նշելով, որ այս փուլում առաջադրվելն իր ծրագրերում չէ:

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարին 2016 թվականի ընտրություններում հաղթել էր Դոնալդ Թրամփը: