ՀՀ վարչապետը Սուրբ Ծնունդի առիթով շնորհավորել է Վրաստանի վարչապետին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին՝ Սուրբ ծնունդի առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի Կվիրիկաշվիլի,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և վրաց ժողովրդին Սուրբ ծնունդի կապակցությամբ:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի ամրապնդել հայ-վրացական դարավոր բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մեր փոխգործակցությունը բարձրացնելով որակական նոր մակարդակի:
Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ Ձեզ, մաղթում քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն:
Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:
ՀՀ վարչապետի Սուրբծննդյան ուղերձը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում: