Հայաստանի պաշտպանության նախարարությունում հերքում են պաշտոնական Բաքվի տարածած տեղեկությունն այն մասին, որ Հայաստանի զորքը Գյանջայի և Մինգեչաուրիի ուղղությամբ իրականացրել է հրթիռային հարձակում:
Համապատասխան հայտարարությունը տարածել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Շուշան Ստեփանյանը՝ սոցիալական ցանցով:
«Ի պատասխան ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ»,- գրում է Ստեփանյանը:
Մինչ այդ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել էր տեղեկություն, որ Հայաստանի զորքը Գյանջայի վրա իրականացրել է հարձակում բալիստիկ հրթիռով: Գերատեսչության փոխանցմամբ, հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ:
Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունը տեղեկություն էր տարածել նաև Հայաստանի զինված ուժերի կողմից Մինգեչաուրի քաղաքի հրթիռակոծման մասին: