ՀՀ կառավարությունը հերքում է Սյունիքով անցնող տրանսպորտային երթուղին ԱՄՆ-ին 99 տարով փոխանցելու մասին իսպանական լրատվամիջոցների հաղորդագրությունը՝ հոդվածը իրականության հետ որևէ կապ չունի
ՀՀ կառավարությունը հերքում է Սյունիքով անցնող տրանսպորտային երթուղին ԱՄՆ-ին 99 տարով փոխանցելու մասին իսպանական լրատվամիջոցների հաղորդագրությունը՝ հոդվածը իրականության հետ որևէ կապ չունի

Հայաստանի կառավարությունը հերքում է իսպանական մամուլի տարածած տեղեկությունը ԱՄՆ-ին Սյունիքի միջանցքով տրանսպորտային ուղու 99 տարով փոխանցման վերաբերյալ։

Հայաստանի կառավարության տարածած հայտարարության համաձայն՝ որոշ լրատվամիջոցների կողմից որպես նորություն ներկայացված հրապարակումը իրականում հիբրիդային պատերազմի և մանիպուլյատիվ քարոզչության ևս մեկ դրսևորում է։

«Տվյալ հոդվածը որևէ կապ չունի իրականության հետ։ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հստակ ներկայացված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս հարցին անդրադարձել է մանրամասն՝ ընթացիկ տարվա հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Մենք կոչ ենք անում մեդիային և հանրային շրջանակներին զերծ մնալ նման ապատեղեկատվության տարածումից և օգտագործել միայն պաշտոնական և վստահելի աղբյուրներ», – նշված է Հայաստանի կառավարության հայտարարությունում։

Հիշեցնենք, որ իսպանական պարբերականը հայտնել էր, թե Հայաստանը, Ադրբեջանը և ԱՄՆ-ը համաձայնության են եկել հուշագրի շուրջ, ըստ որի՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի կառավարումը կիրականացնի ամերիկյան ընկերություն։