ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակը՝ Թամար Չուգոշվիլու հետ հանդիպման մասին. Սիրում եմ ամուր սեղմել կանանց ձեռքը
ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակը՝ Թամար Չուգոշվիլու հետ հանդիպման մասին. Սիրում եմ ամուր սեղմել կանանց ձեռքը

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը փոխխոսնակ Թամար Չուգոշվիլու հետ երեկ անցկացված հանդիպման մասին գրում է «Ֆեյսբուքի» էջում:

«Երեկ հանդիպեցի Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Թամար Չուգոշվիլուն: Հակիրճ զրուցեցինք Վրաստանի ընտրական օրենգսրքում նրա կողմից նախաձեռնած փոփոխությունների և միջազգային համագործակցության մասին: Վստահ եմ, որ այս հանդիպումը երկարաժամկետ և արդյունավետ գործընկերության սկիզբն է: Հ.Գ. Սիրում եմ ամուր սեղմել կանանց ձեռքը»,- գրում է Լենա Նազարյանը: