ՀՀ արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Հայաստանն ու Ֆրանսիան աշխատում են ռազմավարական գործընկերություն հաստատելու ուղղությամբ
Հայաստանն ու Ֆրանսիան աշխատում են ռազմավարական գործընկերություն հաստատելու ուղղությամբ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անցկացրել է բանակցություններ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության մայրցամաքային Եվրոպայի վարչության ղեկավար Բրիս Ռոքֆելենի հետ։
Հայաստանի ԱԳՆ հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ արված քայլերը։ Խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանական, տնտեսական, մշակութային և ենթակառուցվածքների ոլորտներում առկա համագործակցության ծրագրերը, ինչպես նաև դրանց զարգացման և ընդլայնման հեռանկարները։
Արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին։ Այս համատեքստում նշվել է Ֆրանսիայի դրական դերը այդ օրակարգի ընդլայնման և առաջխաղացման հարցում։