ՀՀ անկախության 28-րդ ամյակին նվիրված միջոցառում
Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական դրամատիկական թատրոնում ՀՀ պարի պետական անսամբլի մասնակցությամբ մեծ շուքով նշվել է ՀՀ անկախության 28-րդ ամյակը: Միջոցառմանը ներկա էին Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին, պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և բազում հյուրեր: