«Հեզբոլլահի» առաջնորդ. Իսրայելի կողմից Գազայում խաղաղ բնակիչների սպանությունը կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմի Մերձավոր Արևելքում
Իսրայելի կողմից Գազայում խաղաղ բնակիչների սպանությունը կարող է հանգեցնել ավելի լայն պատերազմի Մերձավոր Արևելքում,- «BBC»-ին տված հարցազրույցում ասել է «Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը։
Շեյխ Նաիմ Քասեմի խոսքով՝ տարածաշրջանում կարող են շատ լուրջ և շատ վտանգավոր իրադարձություններ տեղի ունենալ, և ոչ ոք չի կարող կանգնեցնել այդ հետևանքները։
«Վտանգը իրական է, քանի որ Իսրայելը սրում է իր ագրեսիան խաղաղ բնակչության դեմ և սպանում է ավելի շատ կանանց և երեխաների: Կարո՞ղ է սա շարունակվել և աճել առանց տարածաշրջանի իրական սպառնալիքի: Կարծում եմ՝ ոչ»,- ասել է «Հեզբոլլահի» առաջնորդը։
Քասեմը պնդում է, որ ցանկացած սրացում կապված կլինի Իսրայելի գործողությունների հետ: