«Հեզբոլլահ». Այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը կունենա աղետալի հետևանքներ
«Հեզբոլլահը» զգուշացնում է Իսրայելին և ԱՄՆ-ին, որ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը կունենա աղետալի հետևանքներ։
Խմբավորումը աջակցություն է հայտնել Խամենեին և նշել, որ «սպանության սպառնալիքները հիմարություն և անխոհեմություն են»։
«Սա կունենա աղետալի հետևանքներ։ Նույնիսկ դրանց մասին բարձրաձայնելը վիրավորանք է հարյուր միլիոնավոր հավատացյալների և իսլամի հետ կապված անձանց համար։ Այսօր մենք ավելի հաստատակամ և միասնական ենք նրա շուրջ», – ասվում է հայտարարության մեջ։
Հատկանշական է, որ «Հեզբոլլահը» չի մասնակցել Իսրայելի դեմ ռազմական գործողություններին հունիսի 13-ին Իրանի վրա հարձակումից ի վեր։ Սակայն լիբանանյան խմբավորումը դատապարտել է Իսրայելի կողմից իրականացված հարձակումները։