Հետկովիդյան հետազոտությունը սկսվելու է փետրվարի 10-ից և 500 կովիդ անցկացրած պացիենտ կստուգվի ամեն ինչի վրա, ինչպես կլինիկորեն, այնպես էլ գործնական. Թենգիզ Ցերցվաձե
Մենք ուզում էինք սկսել փետրվարի մեկից, ամեն ինչ մնում է ուժի մեջ, բայց, ցավոք, նախատեսված օրերը ճիշտ չեն ծրագրվում: Տեխնիկական շատ բարդություններ կային մրցույթների, տարբեր ռեսուրսների կենտրոնացման հետ կապված, և մենք մի փոքր ուշացանք: Այս ուսումնասիրությունը կսկսվի մոտակա տաս օրվա ընթացքում,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, Թենգիզ Ցերցվաձեն, ով մեկնաբանել է հետկովիդյան հետազոտությունների հարցը:
Նրա խոսքով, ամբողջական մասշտաբով 500 մարդ հետազոտվելու է ամբողջությամբ, ինչը տեղի չի ունեցել աշխարհի ոչ մի այլ երկրում:
«500 կովիդ անցկացրած պացիենտ հետազոտվելու են և կլինիկորեն, և գործնական առումով` ամեն ինչի վրա՝ թոքերի, սրտի, երիկամների, լյարդի և ուղեղի: Ամեն ինչ կստուգվի և արդյունքում կհրապարակվի այս 500 մարդու արդյունքները, հանձնարարականները, որոնցով կառաջնորդվեն պետական ծրագրերը և այս ծրագրով յուրաքանչյուր ոք, ով կունենա հետկովիդյան ախտանիշ, հնարավորություն կունենա դիմել բժշկական հաստատությանը և անվճար հետազոտություն անցնել: Այլ երկրներում նշված ծառայությունները անվճար չեն», – հայտարարել է Ցերցվաձեն: