Հետաքննություն է ընթանում Էլեկտրական շարժակազմի վերանորոգման գործարանի Թբիլիսիի մասնաճյուղի պաշտոնյաների դեմ
Հետաքննություն է ընթանում Էլեկտրական շարժակազմի վերանորոգման գործարանի Թբիլիսիի մասնաճյուղի պաշտոնյաների դեմ

Վրաստանի գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը հետաքննում է «Էլեկտրական շարժակազմի վերանորոգման գործարանի Թբիլիսիի մասնաճյուղ» ԲԲԸ պաշտոնյաների կողմից իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով խոշոր գումարների յուրացման և հափշտակման փաստը։

Գլխավոր դատախազության տվյալներով՝ հանցագործությունը նախատեսված է Վրաստանի քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» և 3-րդ մասի «բ» ենթակետերով։

«Հետաքննությունը սկսվել է Թբիլիսիի քաղաքապետարանի ներքին աուդիտի և մոնիթորինգի վարչությունից ստացված նամակի և հնարավոր հանցագործության վերաբերյալ ստուգման նյութերի հիման վրա։ Հետաքննության շրջանակներում, փետրվարի 3-ին, դատարանի որոշման հիման վրա, մի քանի հասցեներում անցկացվել են քննչական գործողություններ՝ խուզարկություններ։ Քրեական գործի քննությունը շարունակվում է», – ասվում է Վրաստանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ։