Հետաքննության առաջնային տվյալներով, Մինդելի հանքահորում տեղի ունեցած ողբերգությունը թունելներից մեկում, հավանաբար մեթանի պայթյունն է առաջացրել․ ՆԳՆ
Հետաքննության առաջնային տվյալներով, Մինդելի հանքահորի թունելներից մեկում, հավանաբար, մեթանի պայթյունի հետևանքով պատերի դեֆորմացիայի հետևանքով փլվեց առաստաղը, – այս մասին տեղեկությունը տարածում է ներքին գործերի նախարարությունը
Գործակալության տեղեկությամբ, պատահարի հետևանքով մահացել է 4 և վնասվել 6 մարդ։
Ընթացիկ տարվա հուլիսի 16-ին, լուսաբացին, զանգ գրանցվեց 112, որ քաղաք Տղիբուլիում, Մինդելի անվան հանքահորում, մի քանի մարդ մարմնական վնասվածքներ է ստացել։ Ահազանգը գրանցվելուն պես, ներքին գործերի նախարարության տարբեր բաժինների աշխատակիցները, փրկարարական ծառայության և շտապօգնության բրիգադները հասան դեպքի վայր։
Հետաքննության առաջնային տեղեկությամբ, հանքահորի թունելներից մեկում, հավանաբար մեթանի պայթյունի հետևանքվ պատերի դեֆորմացիային հետևեց առաստաղի փլումը։ Մարմնի ծանր վնասվածքներ են ստացել հանքահորի ստորգետնյա լեռնային վարպետները՝ 1961 թվականին ծնված Մ․Լ-ն, 1963 թվականին ծնված Մ․Գ-ն, 1988 թվականին ծնված Լ․Փ-ն և 1961 թվականին ծնված Ի․Ք-ն, ովքեր ստացած վնասվածքների պատճառով տեղում մահացան։
Մարմնի տարբեր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել՝ 1981 թվականին ծնված Մ․Ս-ին, 1965 թվականին ծնված Դ․Բ-ին, 1981 թվականին ծնված Գ․Մ-ին, 1981 թվականին ծնված Մ․Ա-ին, 1995 թվականին ծնված Ն․Բ-ին և 1988 թվականին ծնված Գ․Ա-ին։
Տեղի ունեցածի հետ կապված, հետքաննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի երկրորդ մասով, որն ի նկատի ունի լեռնային, շինարարական կամ այլ աշխատանք կատարելու ժամանակ անվտանգության նորմերի խախտում, – նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում։
Տղիբուլի հանքահորը պատկանում է «Սաքնախշիր» կազմակերպությանը։ Հանքահորում ողբերգություն է տեղի ունեցել նաև ապրիլի 5-ին, որի ժամանակ զոհվել է մարդ։