Վրաստանում ուսումնական գործընթացի վերսկսման հետ մեկտեղ եթեր է վերադառնում նաև Հեռուստադպրոցը:
Հեռուստադպրոցի եթերում ուսումնական գործընթացը վերսկսվել է այսօր առավոտյան, ժամը 09:00-ից:
Վրաստանի 10 քաղաքներում և Աջարիայի շրջանում ուսումնական գործընթացը վերսկսվել է հեռավար ռեժիմում:
Ըստ կրթության նախարարի համապատասխան հրամանի, հունվարի 18-ին ուսումնական գործընթացը հեռավար ուսուցման լրիվ էլեկտրոնային մոդելի կիրառմամբ կսկսվի հետևյալ քաղաքներում՝ Թբիլիսի, Քութաիսի, Ռուսթավի, Թելավի, Զուգդիդի, Զեստափոնի, Գորի, Փոթի, Մառնեուլի և Գարդաբանի քաղաքներում: Աջարիայի Ինքնավար Հանրապետության տարածքում գործող հանրակրթական հաստատությունները նույնպես հեռակա կշարունակեն ուսումնական գործընթացը: