Առաջին ալիք | Հեռուստադպրոցն իր հեռարձակումը կվերսկսի սեպտեմբերի 15-ից:
Կրթական «Հեռուստադպրոց» նախագծի գլխավոր պրոդյուսեր, Թամար Ցիցիշվիլիի հայտարարությամբ, հեռարձակումը կվերսկսվի դասացուցակով, որը ներառելու է դասաժամերի ցանկը և կրթական ծրագիրը:
Ըստ Ցիցիշվիլիի, «Հեռուստադպրոցի» դասերի ձևաչափը կլինի անփոփոխ:
«Բոլոր դասարանների համար կլինի 15 րոպեանոց դասեր, շաբաթական մեկ անգամ մեկ առարկայից: Դրան կավելանան անգլերենի դասերը, ինչպես աշակերտների, այնպես էլ մեծերի համար: Այսպիսով, սեպտեմբերի 15-ին «Հեռուստադպրոցը» կվերսկսի իր հեռարձակումը»,- ասել է Թամար Ցիցիշվիլին:
«Հեռուստադպրոցը» կրթության նախարարության և Վրաստանի առաջին ալիքի համատեղ նախագիծ է: Կրթության նախարարության հետ համատեղ պատրաստվել է դասերի աղյուսակ, որում ներառված են ազգային ուսումնական ծրագրով նախատեսված առարկաները: