Հերթական երկրաշարժը տեղի է ունեցել Մյանմայում՝ 5,1 մագնիտուդով Ռիխտերի սանդղակով

16:34, 30.03.2025

Հերթական երկրաշարժը տեղի է ունեցել Մյանմայում՝ 5,1 մագնիտուդով Ռիխտերի սանդղակով: Ըստ տեղացիների՝ սա ամենաուժեղ հետցնցումներից մեկն էր մարտի 28-ի խոշոր երկրաշարժից հետո։ Մյանմարի ռազմական ղեկավարությունը նշում է, որ աղետի հետևանքով զոհվել է 1700 մարդ, վիրավորվել՝ 3400-ը, իսկ 300 մարդ անհետ կորել է։

Մյանմարը նշում է, որ զոհերի թիվը կարող է աճել։

Փրկարարական գործողության շրջանակներում Մանդալայ քաղաքի բազմահարկ շենքից 29 մարդ է փրկվել։ Փրկարարները մարդկանց որոնում են փլուզված հյուրանոցների, դպրոցների, մզկիթների, վանքերի և տների փլատակների տակ։

Նմանատիպ