Հերոսների հրապարակում «Տեղահանվածները տեղահանվածների համար» կազմակերպության անդամները կազմակերպել են բողոքի ցույց
Թբիլիսիում, Հերոսների հրապարակում, Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշահամալիրի մոտ ընթանում է՝ «Տեղահանվածները տեղահանվածների համար» կազմակերպության անդամների բողոքի ցույցը: Հավաքվածները պահանջում են ազատ արձակել կազմակերպության նախագահ Իրակլի Տորուային:
Բացի այդ, ցուցարարները պահանջում են բարձրացնել պետության կողմից վետերաններին տրամադրվող սոցիալական օգնությունը:
Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Ռուսլան Աբաշիձեի հայտարարությամբ, ինքը հասկանում է հարկադրաբար տեղահանվածների բողոքը սոցիալական հարցերի վերաբերյալ: Նրա խոսքով ՝ պետությունն ամեն ինչ անում է սոցիալական տարբեր ծրագրերի ուղղությամբ:
Նշենք, որ քիչ առաջ Հերոսների հրապարակում տեղի ունեցավ մի փոքր միջադեպ, որի ժամանակ ոստիկանները ձերբակալեցին «Տեղահանվածները տեղահանվածների համար» կազմակերպության նախագահ Իրակլի Տորուային: