Հերոսների հրապարակում հանրահավաքի մասնակիցները երդվեցին, որ թույլ չեն տա իշխանություններին ընդունեն «Օտար ազդեցության թափանցիկության մասին» օրենքը
Հերոսների հրապարակում հանրահավաքի մասնակիցները երդվեցին, որ թույլ չեն տա իշխանություններին ընդունեն «Օտար ազդեցության թափանցիկության մասին» օրենքը

«Համառ» և «Դաֆիոն» շարժումների կազմակերպած շարունակական ակցիայի մասնակիցները Հերոսների հրապարակում էին։ Հանրահավաքի մասնակիցների խոսքով՝ իրենք հերոսների հուշահամալիրում երդվել են, որ չեն թողնի իշխանություններին ընդունել «Օտար ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Նրանց խոսքով՝ իրենք երբեք թույլ չեն տա ընդունել այնպիսի օրենք, որը կսպառնա երկրի անկախությանն ու ինքնիշխանությանը։

«Մենք երբեք չենք հրաժարվի քաղաքացու ազատությունից, երբեք չենք հաշտվի այն ուժի հետ, որը փորձում է մեր երկիրը զիջել թշնամուն՝ Ռուսաստանին։ Մենք միմյանց կողքին ենք լինելու, պաշտպանելու ենք Վրաստանի պետականությունը, մեր ունեցվածքն ու միասնությունը։ Կեցցե անկախ, միացյալ Վրաստանը»,- երդվելիս ասացին հանրահավաքի մասնակիցները։

Հանրահավաքի մասնակիցները Հերոսների հրապարակից շարժվել են Ռուսթավելի պողոտա, որտեղ շարունակել են բողոքել «օտար ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ։

Հանրահավաքի մասնակիցները հավաքվել էին խորհրդարանի մոտ։ Ավելի ուշ նրանք երթով շարժվեցին դեպի Արդարադատության տուն։ Իսկ հետո նրանք եկան Հերոսների հրապարակ, որտեղ երդում տվեցին։

Թբիլիսիում մի քանի օր է՝ ցույցեր են ընթանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ։ Հանրահավաքի մասնակիցները պահանջում են նաեւ իշխանափոխություն։