Հեռախոսազրույց է տեղի ունեցել Էնթոնի Բլինկենի և Դմիտրո Կուլեբայի միջև
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Էնթոնի Բլինկենի և Դմիտրո Կուլեբայի միջև

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույց են ունեցել։ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ վերջին զրույցի մասին տեղեկություն են հրապարակել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը և ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան զրույցն արդյունավետ է անվանել և շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին աջակցության համար։

«Մնացել է 48 ժամ։ Մենք աշխատում ենք, որպեսզի Վիլնյուսի գագաթնաժողովի վերջնական որոշումները հաղթանակ լինեն Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի և համաշխարհային անվտանգության համար։ Ես նաև շնորհակալություն հայտնեցի Միացյալ Նահանգներին մեկ այլ արտասովոր պաշտպանական փաթեթի համար, որը ներառում է շատ անհրաժեշտ զինամթերք»,- ասել է Կուլեբան։

Պետդեպարտամենտի տվյալներով՝ Կուլեբան և Բլինկենը քննարկել են «Ուկրաինայի հակահարձակման առաջընթացը» և գագաթնաժողովի նախապատրաստման հետ կապված հարցեր։

«Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Ուկրաինային և անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերել՝ պաշտպանելու նրան ռուսական ագրեսիայից»,- ասվում է հայտարարության մեջ։