Հեռախոսազրույց է կայացել Վլադիմիր Զելենսկու և Էմանուել Մակրոնի միջև
Հեռախոսազրույց է կայացել Վլադիմիր Զելենսկու և Էմանուել Մակրոնի միջև

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ռազմական գործողությունների ընթացքը։ Այս մասին «Թվիթեր»-ում տեղեկություն է հրապարակում Ուկրաինայի նախագահը։

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Էմանուել Մակրոնի հետ։ Ես նրան տեղեկացրել եմ ռազմական գործողությունների ընթացքի մասին։ Բարձրացրել եմ ռուսների համար վիզային ռեժիմն արգելելու հարցը: Մենք շատ ժամանակ նվիրեցինք Զապոռոժյեի ատոմակայանում ստեղծված կրիտիկական իրավիճակին։ Մեր դիրքորոշումն այն է, որ Եվրոպան միջուկային աղետից պաշտպանելու միակ միջոցը կայանի ապառազմականացումն է»,- գրել է Զելենսկին։